Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Ինչի մասին են ահազանգում կոշտուկները

Ինչի մասին են ահազանգում կոշտուկները

Ներբանները կրում են իրանի ողջ ծանրությունը, ինչի հետևանքով քայլելու ընթացքում ոտքը կոշիկի ճնշման տակ սեղմվում է, ու կոշտուկներ են առաջանում: Այս գործընթացը երեք փուլով է ընթանում. սկզբում մեխանիկական ներգործության հետևանքով ոտքի վրա առաջանում է կարմրություն, այտուց ու ջրաբուշտ: Նման դեպքերում պետք է պարզապես կպչուն սպեղանի դնել կամ էլ մանգանաթթվի թունդ լուծույթով մանրէազերծել: Ամռանը կարելի է եզան լեզվի տրորած տերև փակցնել, իսկ եթե ջրաբուշտ է առաջացել, ապա ճիշտ կլինի կրկին մանգանի լուծույթով կամ էլ բրիլիանտի կանաչով չորացնել: Իսկ եթե ինքնիրեն է պայթում, ապա պետք է կպչուն սպեղանի փակցնել: Երբեմն կոշտուկներ են առաջանում նաև մատների վերին հատվածում:Դրա համար կարելի է`

2 լ տաք ջրին ավելացնել է 1 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ տնտեսական օճառ: Ոտքերն այդ ջրի մեջ պահել 20-30 րոպե: Այսպիսով կարելի է կոշտուկները փափկացնել, դրանից հետո ոտքերը պատել յուղոտ քսուքով:

- Եզան լեզվի տերևներն ու վաղենակի (կալենդուլա) եփուկի համար 2 լ եռման ջրին ավելացնել 4 ճ. գդալ խառնուրդ ու թրմել, ապա քամել: Այս միջոցը նաև հակաբորբոքային հատկություն ունի: Ի դեպ, անհարմար կոշիկից առաջացած կոշտուկները ժամանակի ընթացքում անհետանում են, իսկ այն կոշտուկները, որոնք նույնիսկ կոշիկը փոխելուց հետո էլ չեն վերանում, կարող են օրգանիզմում կատարվող փոփոխությունների ահազանգ լինել: Դրանց տեղակայմամբ նույնիսկ կարելի է ախտորոշում կատարել: Դրանք հուշում են այս կամ այն հիվանդության առաջացման մասին, ուստի պետք է պարզապես «լսել», թե ինչ են ասում այդ գոյացությունները: Օրինակ`չոր կոշտուկները, որոնք առաջանում են կրունկների եզրերին, վկայում են հոդային հիվանդությունների կամ էլ դրանց անբարենպաստ վիճակի մասին:

- Աջ և ձախ կողմերից կրունկների կոշտուկային «պայտերը» խոսում են ողնաշարային խնդիրների մասին: Իսկ եթե այդ կոշտացումը տարածվում է մինչև ներբանային հատված, ապա նշանակում է, որ պետք է աղեստամոքսային տրակտի մանրակրկիտ զննում անցնեք:

- Աջ ճկույթի տակ առաջացած կոշտուկը խոսում է լյարդի գործունեության խախտման մասին,

- իսկ ձախ ճկույթի տակ նույնատիպ կոշտացումն ահազանգում է սրտի անբավարար աշխատանքի մասին:

- Նյարդային լարման ու օրգանիզմի հյուծման ազդանշան է բութ մատի` դեպի մյուս մատներն ուղղված կոշտուկը: Իսկ եթե նման կոշտուկի առկայությունից բացի, նաև հազում եք, նշանակում է պետք է հետևեք շնչառական ուղիների առողջությանը:

- Վահանաձև գեղձի գործունեության խախտման ազդանշան է համարվում բութ մատի արտաքին եզրի կոշտությունը: Եթե ավելորդ քաշ ունեք, ապա տվյալ նշանը խոսում է նաև դանդաղ նյութափոխանակության մասին, իսկ եթե քաշը պակաս է, ապա սա էլ ազդարարում է, որ վահանաձև գեղձը գործում է լարված ռեժիմով ու արյան մեջ պահանջված քանակից ավելի շատ քանակությամբ հորմոններ է նետում:

- Բութ մատի դուրս եկած հոդի կոշտուկը մատնանշում է կանանց ձվարանների ֆունկցիայի խանգարումների մասին:

Աղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ